Այցելություն ագարակ և տեխնոպարկ

Մենք ուրբաթ օրը գնացել էինք տեխնոպարկ և ագարակ: Գնացինք տեխնոպարկ ավտոբուսով, հետո մեզ վարորդը իջեցրեց, մենք ոտքով քայլեցինք հասանք տեղ, բարևեցինք, հետո մեր անունները ասացինք, որ պատրաստենք մեր անունով  քանոններ: Ասացին, որ երկուշաբթի օր կբերեն  կտան մեզ: Հետո գնացինք ագարակ, այնտեղ հաց կերանք, հետո նստեցինք ձի, ձիերին և ավանակներին, այծիկներին կեր տվեցինք: Բոլոր կենդանիներին տեսանք, այնտեղ կային ձիեր, շներ, հավեր, աքլորներ, սիրամարգ և բադեր: Սիրամարգը իր պոչը բացել էր:Մենք շներին  սիրեցինք: Ինձ շատ դուր եկավ այն մասը, երբ սիրամարգը իր պոչը բացեց: Հետո վերադարձանք մեր դպրոց:

Քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիայում

Մենք գնացել էինք քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիա: Առաջինը մեզ ցույց տվեցին, ինչպես են մեր տան լույսերը վառվում և ինչպես է լույսը, այնտեղ կար մի աման, մեջը փուչիկ, փուչիկների բերանները կապած էին և կար մի սարք, այդ սարքը միացրեցին և փուչիկները սկսեցին փչվել, հաջորդ փորձը  բաժակ էր դրած՝ մեջը օդ, այդ սարքը միացրեցին, այդ բաժակի խցանը թռավ օդ: Հետո գնացինք մյուս լաբորատորիա, այնտեղ կոլբայի մեջ նյութ էր լցրած և ջուր, լուցկիով վառեցին ջուրը տաքացավ:

Համով օր

Ճամբարային մեր օրը սկսեցենք պիցցա պատրաստելով:

Պիցցայի համար անհրաժետ է՝ խմոր, երշիկ, հալվող պանիր, մայոնեզ, կետչուպ, ձու, բուսայուղ: Ըստ ցանկության կարելի է ավելացնել բանջարեղեն՝ լոլիկ, գունավոր պղպեղներ, ձիթապտուղ:

Մեր պատրաստած պիցցան շատ համեղ էր:Դուք էլ փորձեք պատրաստել:

Շարժանկար

Այսօր 4-րդ դասարանցիները մեզ հյուր եկան և  սովորեցրեցին շարժական նկար ստեղծել: Մենք նկարեցինք ինչ-որ նկար և այդ նկարին ավելացնելով ինչ-որ բան՝ համարներ գրեցինք: Ես օրինակ նկարեցի ծառ, ծաղիկ և թիթեռ: Իմ  համար շատ հեշտ էր:

Ճամբարի երկրորդ օր

Օրը կրկին սկսեցինք հարց ու պատասխանով՝ ընկեր Լուսինեն մեզ հարցեր տվեց, մենք պատասխանեցինք:
2-րդ ժամին բլոգավարություն արեցինք, մեր գրած ճամբարի առաջին օրվա տեքստը տեղադրեցինք բլոգներում: Հետո մեր բերած գրքերով կրկին կարդացինք, իսկ հետո աղջիկներով մասնակցեցինք  նկարչական խմբակի: Հետո իմ դասընկերները  լողացին, ես և Նարեկը չլողացինք և խաղացինք իմ բերած խաղը և վերջում անգլերեն արեցինք:

Ճամբարի առաջին օրը

Այսօր մեր ճամբարի առաջին օրն է: Սկսեցինք հարց ու պատասխաններով, հետո գնացինք դուրս, մեր ցանած բողկերը քաղեցինք: Երգի դասի գնացինք, հետո պատրաստեցինք աղցան, հաց կերանք: Մեր բերած գրքերը կարդացինք: Իսկ հետո խաղեր խաղացինք:

Ճամփորդություններ

Իմ ճամփորդությունները

Մենք այս տարի շատ ենք ճամփորդել:

«Ես կարողանում եմ նախագծի շրջանակում, ես կպատմեմ իմ ճամփորդությունների մասին»:

1.Սեպտեմբերին մենք հաղթահարել ենք բարձունք՝ Սևանի Մաշտոցներ :

2.Հոկտեմբերին մենք գնացել էինք Բյուրական՝ 2-րդ դասարանցիներին Կոմիտասյա երգեր սովորեցնելու:

3.Գնացել էինք աշնանը ջրվեժի արգելոց՝ տեսնելու աշնան գույները:

4.Դեկտեմբերին դեպի Մաչանենց տուն՝ «Գրինչ» ներկայացումը դիտելու:

5.Ձմռանը գնացել էինք սահնակ քշելու, խաղեր խաղալու Ջրվեժի արգելոցում:

6.Իմ դասարանը գնացել էր «Անբան հուռին», «Անխելք մարդը» խառնված ներկայացումը դիտելու, բայց ես այդ ներկայացմանը չէի գնացել, քանի որ ես իմ մայրիկի և եղբոր հետ էի գնացել:

7.Կրկին գնացել էինք Բյուրական, այս անգամ զատկի ծեսը նշելու և հեռադիտարան:

8.Մայիս ամիսն է մենք գնացել էնք ճանփորդության աշտարակի ջրաղաց:

,

Ֆլեշմոբի 4-րդ խնդիր

Ընտրությամբ գործունեության խմբի սովորողները ներկայացնում են ապրիլյան ֆլեշմոբի առաջին մակարդակի 4-րդ խնդիրը։

4. Անիի ձեռքին կար չորս տուփ։ Ամեն տուփի մեջ կար կակաչի չորս սոխուկ։ Անին տուփերից մեկի բոլոր սոխուկները տնկեց։ Քանի՞ սոխուկ մնաց Անիի մոտ։

Չորս տուփ, չորս սոխուկ, այսինքն 4×4=16:

Անին տնկեց չորս սոխուկ՝ 16-4=12:

Անիի մոտ մնաց 12 սոխուկ։